Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:29 21-06-2023

Ինչո՞ւ ոչինչ չի արվում․ ի՞նչ է կատարվում իրականում․ Վահե Հովհաննիսյան

Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ։ Ինչո՞ւ կոչ չեն անում հասարակությանը՝ ճնշում գործադրել իշխող ուժի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։

21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում։

Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ։ Ինչո՞ւ կոչ չեն անում հասարակությանը՝ ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի կայանա նիստը։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն չի դիմում աշխարհի խորհրդարաններին։ Ինչո՞ւ չի կազմակերպվում միջազգային ճնշում Արդբեջանի վրա։ Հատուկ շեշտում եմ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ինքնահոսով ոչինչ չի ստացվի։ Ինչո՞ւ Հայաստանը չի ինտենսիվացնում հարցադրումը ՌԴ-ին։ Բոլոր խողովակներով, այդ թվում՝ ընդդիմադիր։ Եվ ռուսները պետք է գիտակցեն, որ Արցախը զոհաբերելուց հետո Հայաստանում այլևս անհնար է լինելու ակնկալել որևէ ռուսամետ դիրքորոշում կամ լոյալ հանրային տրամադրություն։

Ողջ իրավիճակը գիտակցելով հանդերձ, չի´ կարելի հանուն Նիկոլի դեմ պայքարի դառնալ կույր ռուսահպատակ։ Նույն լենինգրադյան բլոկադայի զուգահեռներն ակտիվացնելով՝ կարելի էր ռուսահայ էլիտայի միջոցով՝ ճնշման խողովակներ բանեցնել ռուսական էլիտաների և իշխանությունների վրա։

Ինչո՞ւ չենք արձանագրում, որ ոչ իշխանական համակարգերը այլևս չունեն լիդերներ, ինչու՞ չենք գնում նոր լիդերության ձևավորմանը, որը ոտքի կհանի հայ հասարակությանը և ռեստորաններից կհանի մարդկանց՝ ի պաշտպանություն սովի ու ոչնչացման վտանգի մեջ հայտնված 120 հազար հայության։

Ինչո՞ւ Արցախից որևէ գրագետ գործողության ծրագիր կամ ուղերձ չի ներկայացվում, և ամեն ինչ սահմանափակվում է «լայվերի» ժանրով։ Ես ինքս Արցախի ապաշրջափակման թեմայով գործողությունների համալիր ծրագիր եմ ուղարկել Արցախի այն ժամանակվա պետնախարարին, էլի բազմաթիվ մարդիկ ունեն լուրջ քայլերի գաղափարներ, որոնց ընդամենը պետք է լսել ու օգնել, որ իրականացվեն։

Ստեղծվում է թյուր տպավորություն, թե «ինչ-որ մեկը» «ինչ-որ բան» գիտի՝ իշխանության մեջ, ընդդիմության, Արցախում, սփյուռքում, Մոսկվայում, Վաշինգտոնում և այլն։ Վերջում կարող է պարզվել, որ ոչ ոք էլ ոչինչ «չգիտեր» ու պրոցեսը հանձնված էր ինքնահոսի։

Ինչո՞ւ ոչինչ չի արվում։ Ի՞նչ է կատարվում իրականում»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ