Ներքին 3 տարի առաջ - 22:45 20-06-2023

Հիմա էլ «գլամուր սմմշիկ»․ Սեյրան Օհանանի կինը չի կողմնորոշվում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ առաջարկելով հուշել իրեն նոր հանդիպման վայրը։

«Որտե՞ղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։ Կարող եք գրել Ձեր առաջարկությունները մեկնաբանություններում։
Մինչև շաբաթվա վերջ ես կգրեմ իմ առաջարկությունը»,- գրել է նա։

Գրառումը թերևս զարմանալի չէր թվա, եթե այն կրեր ստատիկ բնույթ։ Բայց արդեն քաղաքականության մեջ հայտնված Ռուզաննա Խաչատրյանը հիմա էլ որոշել է ուժերը սոցհարթակներում է փորձել և նմանատիպ առաջին գրառումը ստիպում է մտածել՝ նոր «գլամուր» SMM մասնագետ ունենք։ Խաչատրյանն այս գրառմամբ փորձ է արել էջի ակտիվությունը բարձրացնել․ արել է հարցադրում, որը ենթադրում է մեկնաբանություններում ավելի շատ արձագանք ստանալ։ Գրառման մեկնաբանություններում օգտատերերը սկսել են առաջարկել այցելել Հայաստանի գրեթե բոլոր մարզեր ու տարբեր քաղաքաներ։ Անգամ առաջարկներ կան արտերկրում հանդիպումներ կազմակերպելու։ Որոշ օգտատերերլ էլ հումորային մեկնաբանություն են թողել։

Ինչևէ, սպասենք Ռուզաննա Խաչատրյանի առաջարկությանը՝ հանդիպման վայրի հարցում, ինչու ոչ նաև հաջորդ գրառմանը սպասենք․ գուցե հարցադրում լինի՝ սուրճից հետո ելա՞կ համտեսել, թե՞ ծիրան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը