Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 16:07 19-06-2023

Կարեն Անդրեասյանին պետք է հարցնել՝ վերջ ի վերջո երբ ա ինքը կայանալու որպես մասնագետ

Այսօր ԲԴԽ-ում ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որը Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ դռնփակ անցկացվեց։

Փաստաբան Միհրան Պողոսյանն Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ է Դավիթ Հարությունյանի գործում ԲԴԽ-ն նման մոտեցում ցուցաբերում, ասաց. «Մերկության պատճառ է սա, այսինքն՝ քննարկվող հարցը սնանկ է, դատարկ է, չունենալով հիմքը՝ կարգապահական վարույթ իրականացնելու, իրենց սնանկությունը քողարկում են դռնփակ դատական նիստ իրականացնելով։ Էնպես չի, որ Կարեն Անդրեասյանը նոր հորինեց այդ գործելակերպը։

Դռնփակ են իրականացնում, որպեսզի ավելի ուշ կամ ընդհանրապես չիմանա հանրությունը, թե ինչ է կատարվում։ Պատմուճանով իբրև պատվարժան մարդիկ նստած են և ոչ մի բանով չեն զբաղվում ժամերով, կոնկրետ մի քանի անձի կամքի ցանկությունն են ի կատար ածում»։

Ըստ Պողոսյանի՝ էստեղ ոչ թե դատական իշխանության հետ կապված հարցն է քննարկվում, դրա համար է դռնփակ դատական նիստ, այլ հակառակը՝ իրականում պրոցես չկա. «Էնտեղ նստած մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, այլ ունեն նպատակ և որոշում, դա ի կատար են ածում, չեն ուզում, որ լայն մասսաները դրա մասին տեղեկանան»։

Oragir.News-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Կարեն Անդրեասյանի այն վարքագիծը, որ ասում է, թե հարցազրույց չեմ տալիս, Միհրան Պողոսյանն ասաց. «Կարեն Անդրեասյանի անձը մեկնաբանելը անփառունակ գործ է։ Կարեն Անդրեասյանին մի հատ պետք է հարցնել, օրինակ, վերջ ի վերջո երբ ա ինքը կայանալու որպես մասնագետ առնվազն, որովհետև մի քանի պաշտոններում փորձեցին, ես չեմ հասկանում, թե րոպեական ոնց է կատարվում այդ էվոլյուցիան»։

Ըստ փաստաբանի՝ Դավիթ Հարությունյանին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել, քանի որ չի ենթարկվում իրենց քաղաքականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին