Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:54 19-06-2023

Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից․ Անդրեասյանը՝ լրագրողներին

Այսօր ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որից հետո Կարեն Անդրեասյանը չէր ցանկանում կանգնել և զրուցել լրագրողների հետ, հետո նա ասաց. «Ես ձեզ հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ ցանկանում պատասխանել, դա իմ իրավունքն է, կարող եք բացել օրենսդրությունը և կարդալ, մնացած բոլոր ընթացիկ գործի մասին էլ դատավորի վրա սա ճնշում ա, ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ։

Երբ որ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ դատական նիստից իմ կարծիքները հայտարարեմ, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում։ Դուք խառնում եմ իմ նախկոն դատական գործունեությունը, իմ դատավորի աշխատանքի հետ։ Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»։

Անդրեասյանը լրագրողներին ասաց, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, դուրս է եկել ընդմիջման որպես քաղաքացի, սակայն երբ մի լրագրող ասաց, որ քաղաքացի չէ, պաշտոնատար անձ, Անդրեասյանն ասաց. «Այսինքն՝ դուք երբ, որտեղ ուզեք, ես ձեր հարցեին պարտավոր եմ պատասխանե՞մ, դուք իմ ղեկավա՞րն եք»։ Եվ լրագրողին հորդորեց ծանոթանալ լրագրողի էթիկայի նորմերին։

«Որևէ հարցազրույց չեմ տվել պաշտոնավարումից ի վեր և չեմ պատրաստվում տալ, քանի ես զբաշեցնում եմ այս պաշոտնը, եթե այլ իրավիճակ չփոխվի»,- հայտարարեց Անդրեասյանը։

Եվ առանց մեկնաբանության ասելով հեռացավ։

Հիշենենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանը Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ