Ներքին 3 տարի առաջ - 14:29 19-06-2023

Պետությունը տեղյակ է միայն տապալված ծառերից

Երեկվա ուժգին քամին մայրաքաղաքում ծառերի տապալման պատճառ է դարձել։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Oragir.News-ը տեղեկացավ, որ «Շաբաթ և կիրակի օրերին և ներառյալ այս գիշեր մայրաքաղաքում բարձրացած քամիների պատճառով քաղաքապետարանի թեժ գիժ ծառայությունը ստացել է 3-4 ահազանգ, բայց դրանք չեն վերաբերվել տանիքների վնասմանը, դրանք բոլորը վերաբերվել են ծառերի անկաման դեպքերին»։

Մեզ տեղեկացրեցին նաև, որ դեպքերից մեկով պայմանավորված եղել է մեքենայի վնասում։ Հարցին՝ իսկ մեքենային հասցված վնասը չի՞ փոխհատուցվելու, պատասխանեցին. «Եթե մեքենայի տերը ներկայացնի բոլոր փաստաթղթերը, համապատասխան տեղեկատվությունը և մասնագիտական գործառույթ սկսվի, որի արդյունքում պարզվի, որ ծառարմատը փտած է եղել, նախկինում էլ այդ մասով քաղաքացու կամ բակի բնակիչների կողմից եղել են դիմումներ, որոնք արձագանք չեն ստացել ծառը ժամանակին հեռացնելու հետ կապված, հավանաբար կծավալվի գործընթաց, որի հիմքում կդիտարկվի քաղաքացու վնասը փոխհատուցելու հնարավորությունը»,- հայտնեցին լրատվության վարչությունից։

Հետաքրքրվեցինք, իսկ այդ վնասված ծառերը բոլորը հաստաբուն ծառեր են եղել, թե նոր տնկված ծառերի շարքում էլ կան վնասված, պատասխանեցին. «Նոր տնկված ծառերը, քանի որ հաստավուն չեն, քամու ասդեցությանը առանձնապես չեն ենթաարկվում, վնասվում են հիմնականում հասուն, տարիներ առաջ տնկված ծառերը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում