Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 18:12 10-12-2021

ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության այսօրվա խորհուրդը ամբողջությամբ տապալված է. իրավապաշտպան

Համաձայն ՄԱԿ-ի օրացույցի՝ Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ 1948 թ․ այս օրը ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Թե որքանո՞վ են ՀՀ-ում պաշտպանված մարդու իրավունքները, Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցել է փաստաբան, իրավապաշտպան Արա Կարագյոզյանի հետ։

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են պաշտպանված մարդու իրավունքները։

-Հեղափոխությունից հետո հատկապես շեշտադրում են՝ արդյո՞ք մարդու իրավունքները պաշտպանված են պետական կառույցների կողմից՝ օրենսդրական մակարդակով։ Միանշանակ չեմ կարող ասել, որ մարդու իրավունքները պաշտպանված են, քանի որ տեսնելով, թե հավաքների ժամանակ ինչպիսի բռնություններ ու խոշտանգումներ են լինում ոստիկանական համակարգում, մարդկանց ուժի գործադրմամբ ինչպես են բերման ենթարկում, գերիների հարազատների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն՝ արդեն մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից խոսելը ձևական բնույթ է կրում։ Կամ, օրինակ, հակակոռուպցիոն կոմիտե ստեղծվեց, այն արդյո՞ք իր գործառույթն իրականացնում է անաչառ։ Կամ հակակոռուպցիոն դատարանը, որի գաղափարը շատ լավն է, որով կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն, բայց արի ու տես, որ թե՛ «հաց բերողի» գործը, թե՛ բազմաթիվ կարճված խոշտանգումների գործեր արդյունավետ չեն քննվել։ Նույնը կարող ենք ասել դատական համակարգի, վեթթինգի և ՍԴ-ի մասին։ Ընդհանուր առմամբ, Մարդու իրավունքների վիճակը, խոսքի ազատության, զրպարտության վերաբերյալ հետընթաց է գրանցվել։

-Գերիների թեմայի շուրջ իրավական տեսանկյունից խոսելը տեղի՞ն է։ Օրինակ՝ բոլորովին վերջերս էլ ԱԺ նախագահը սկանդալային տեսանյութում խոսեց գերիների վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Ընդհանուր առմամբ, երբ պետությունը ռազմագերի է ունենում, կրում է այդ անձանց իրավունքների պաշտպանության բոլոր միջոցները ձեռնարկելու, գերիներին հետ բերելու պատասխանատվությունը։ Նարնք մի շարք կոնվենցիաներով պետք է պաշտպանված լինեն, բայց ամենահետընթացն այն է, որ մամուլից եմ տեղեկացել, որ վերադարձած հինգ գերիների դեմ պետք է քրեական գործ հարուցվի։ Դա աբսուրդ է, ոչ մի ժողովրդավար պետությունում նման բան չկա, որ այն անձինք, ովքեր տեղից էլ տառապանք են ապրել գերության ժամանակ, վերադարձնելուց հետո տանեն, կալանավորեն։ Այսօրվա խորհուրդը ՀՀ-ում ամբողջությամբ տապալված է, այդ թեմայով մի քանի փաստաբանների հետ զրույց եմ ունեցել, մի քանիսի նկատմամբ արդեն միջնորդություն կա։ Հուսով եմ, որ դատարանները չեն գնա այդ քայլին և չեն կալանավորի այդ անձանց, որովհետև տեղից էլ՝ նրանք հեգեբանական ծանր վիճակի մեջ են։

-ԲԴԽ ներկայիս կազմը, որի մեծամասնությունը նշանակված է իշխանությունների կողմից, կարծես վարչապետի դատական թիկնապահները լինեն։ Նաև դատավորների նկատմամբ հետապնդման դեպքեր են լինում, և մենք ունենք կոնկրոտ օրինակներ։ Այդ մասին ի՞նչ կասեք։

-Եթե ԲԴԽ-ն իրականում միջոց է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, դա արդեն օբյեկտիվ չէ։ Այսինքն՝ այն դատավորները, ովքեր խախտել են մարդու իրավունքներ, նաև հլու-հնազանդ այս իշխանությունների կողմից ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների մեջ են մեղադրվում, բայց կալանավորում են վերադարձած գերիներին։ Այստեղ պետք է լինի «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը։ Նախ և առաջ, երբ դատական համակարգ ես փոփոխության ենթարկում, այն պետք է հավասար լինի բոլորի համար։ Այստեղ խնդիրն այն է, որ այն դատավորները, ովքեր քաղաքացիների իրավունքներ են խախտել, ենթարկվո՞ւմ են պատասխանատվության, թե՞ ոչ։

-Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ինչպե՞ս անել, որ այն բարելլավի ։

-Նախ և առաջ, եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է իշխանությունների մոտ քաղաքական կամք լինի։ Այսինքն՝ եթե իշխանությունը մարդու իրավունքները պաշտպանելու կամք ունենա, բնական է, որ մարդու իրավունքներն ավելի բարելավված կդառնան։ Իհարկե, մենք չենք կարող ասել, որ մարդու իրավունքները որևէ երկրում 100 տոկոսով պաշտպանված են, գոնե եթե բռնություն է լինում ոստիկանությունում, կամ ուժային այլ կառույցում, ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Դա է նշանակում մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքական կամք։ Իսկ երբ անընդհատ ոստիկանական համակարգ ես բարեփոխում, դրա ֆոնին անընդհատ մենք տեսնում ենք հաղորդումներ, քննություններ, տեսանյութեր, սակայն ոչ ոք չի ենթարկվում քրեական պատասխանատվության։ Եթե իշխանությունների մոտ չկա այդ կամքը, չես կարող առաջ տանել ոչ մի տեսլական։ Ես ոչ մի հեռանկար, չեմ տեսնում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ