Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:17 17-06-2023

Նունեն և ես մեր ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, Թագավոր Չարլզ. Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդին՝ Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ Թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։ Այս մասին հայտնում են 4-րդ նախագահի գրասենյակից:

«Իմ և տիկնոջս՝ Նունեի անունից թույլ տվեք ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել Ձերդ Մեծությանը Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ Թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։
Ձեր ամբողջ կյանքի ընթացքում Դուք ի ցույց եք դրել առաջնորդության, գթասրտության, միասնականության և ներառականության ամենաբարձր արժեքները։

Սոցիալական հարցերի լուծմանը, կայունության խթանմանը, քաղաքացիների բարեկեցությունը պաշտպանելուն ուղղված Ձեր գործունեությունը ոգեշնչման աղբյուր է ողջ աշխարհի առաջնորդների համար։

Մեզ համար մեծագույն պատիվ է անձնապես ճանաչել Ձեր սիրելի մորը՝ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ 2-րդին և Ձերդ Մեծությանը։ Ձեր առաջին տարեդարձը՝ որպես միապետ, շատ նվիրական հիշողություններ արթնացրեց։ Ձեր իմաստնությունը, բարեգթությունն ու մարդասիրությունն անջնջելի հետք են թողել Միացյալ Թագավորության և ողջ աշխարհի վրա։

Եւս մեկ անգամ Նունեն և ես մեր ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, Թագավոր Չարլզ։ Թող այս օրը լի լինի լիարժեք երջանկությամբ, շրջապատված՝ սիրելի մարդկանցով ու թանկ հիշողություններով»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ