Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:31 16-06-2023

Արմավիրի համար 4 դպրոցն ուզում են մոլի վերածել

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է փակել Արմավիրի համար 4 դպրոցը՝ այն միավորելով Արմավիրի համար 1 դպրոցի հետ։

Նախարարության այս որոշումն առաջացրել է Արմավիրի համար 4 դպրոցի ինչպես ուսուցչական կազմի, այնպես էլ աշակերտների և ծնողների դժգոհությունը։

Երեկ ԿԳՄՍ նախարարություն եկած ուսուցիչներն ու ծնողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում դուրս գալ դպրոցից, պայքարելու են մինչև վերջ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանություններն ուզում են դպրոցի տարածքն ազատել, որպեսզի այն առևտրի կենտրոնի վերածեն (մոլ)։

Ի դեպ, Արմավիրի համար 4 դպրոցի անմիջապես դիմացի մայթին խոշոր շինարարություն է ընթանում․ էլիտար թաղամաս են կառուցում։

«Մեզ տեղեկություններ են հասել, որ դպրոցի շենքը ազատում են, որ տեղը մոլ սարքեն։ Սա է այս իշխանությունների դեմքը։ Արդեն գործարարի անունն էլ են նշում, թե ով է մոլը կառուցելու, բայց այս պահին զերծ ենք մնում այն հրապարակելուց»,- ասաց Արմավաիրի մարզի մեր աղբյուրը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Երկուշաբթի կրկին կփորձենք կապ հաստատել նշված գերատեսչությունների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում