Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:21 16-06-2023

Մենք չունենք ՔՊ-ի հետ գաղտնի կապեր և շփումներ․ «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ

«Երբ մենք խոսում ենք հասարակության հետ, մարդիկ միաբերան ասում են՝ իրենք իշխանություն են, կանցնեն, իսկ երբ հարցնում եք՝ կքվեարկեք իշխանությունների օգտին, տեսնում ենք, որ դա միանշանակ այդպես չէ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը։

«Ես կցանկանայի, որ մենք ունենանք մրցակցային, առաջադեմ մրցապայքար և հնարավորություն տայինք երևանցիներին, որ իրենք որոշեն, թե ում են պատկերացնում իշխանություն»։

Նա նշեց, որ իրենք պարբերաբար անցկացնում են հետազոտություններ և անդադար շփվում են երևանցիների հետ։

«Մենք մի շատ տխուր արձանագրում ունենք․ երևանցիներին իջեցրել են այնքան կենցաղային մակարդակի հարցերի քննարկման, որ երևանցին դադարել է երազել, թե ինչպիսի քաղաք է ինքն ուզում։ Այսինքն, ինչպիսի քաղաք է ուզում, որտեղ ինքը կապրի, կվայելի, կհանգստանա, կհպարտանա, գլուխ կգովա այդ քաղաքով․ սա շատ ցավալի երևույթ է։ Մենք փորձում ենք մեր ծրագրերում այնպիսի մտքեր, այնպիսի գաղափարներ առաջարկել երևանցիներին, որ նրանց մեջ վերածնվի այդ երազելու ձգտումը և Երևանով հպարտանալու առիթը»։

Անդրադառնալով ՔՊ-ի հետ «Ապրելու երկիր» կուսակցության կապերին՝ նա ընդգծեց, որ գոնե վերջին տարիների աշխատանքը, շեշտադրումները և կապերը հնարավորություն են տալիս մարդկանց հասկանալու, որ իրենք չունեն գաղտնի կապեր։

«Թերևս կարող եմ նշել Տաթև համայնքի դեպքը, երբ արհամարհական և անլուրջ վերաբերմունքի համար մանդատներից զրկեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, դա չենք արել PR-ի համար, մեր դիրքորոշումն է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում