Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 16-06-2023

Մարզերի 80%-ում լողավազան չկա, մարզվելու տեղ չկա. Փաշինյան

ՀՀ մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա, ոչ մի մարզասրահ չկա, որտեղ մարդիկ կարողանան գնալ, պարապել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վայոց Ձորում և Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնք կատարած այցելության ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք։ Եվ ես արդեն հանձնարարել եմ, որ և՛ Վայոց Ձորում` Եղեգնաձոր, Վայք հատվածում, և՛ Բերդ խոշորացված համայնքում մենք մարզական կենտրոններ ստեղծենք, որտեղ պարտադիր պետք է լինի լողավազան` նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար»,- ասաց Փաշինյանը՝ չբացառելով, որ առաջիկայում նման ենթակառուցվածքներ կստեղծվեն նաև այլ խոշորացված համայնքներում, քանի որ մարզական կենտրոնների բացակայության հարցը համատարած բնույթ է կրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար