Ներքին 3 տարի առաջ - 19:38 14-06-2023

Դեկորատիվ բանակ ենք կառուցում․ Դանիել Իոաննիսյան

«Դեկորատիվ բանակ ենք կառուցում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ինչպես գիտեք, Զինված ուժերում տեղի է ունենում ատեստավորման պրոցես, որն անցնող սպաներն ու պայմանագրայինները կստանան ավելի բարձր աշխատավարձ, իսկ դրանից կտրվողները դուրս կմնան բանակից: Կարծես, շատ լավ նախաձեռնություն է, բայց սատանան, ինչպես միշտ, դետալներում է:

Ատեստավորման երեք կոմպոնենտներն են ֆիզպատրաստությունը, կանոնակարգերի տեսական իմացությունը և, ուշադրություն, շարային պատրաստությունը:

Այսինքն, եթե զինվորականը գրագետ է, բանիմաց է ու ֆիզիկապես ուժեղ, բայց շարքում սիրուն չի քայլում, ապա նրա աշխատավարձը չի ավելանա, իսկ հետո էլ նա կհեռացվի համակարգից: Հրաշք է, չէ՞:

Շարային պատրաստությունը սկսում է հին Հռոմից, երբ մարտի էին գնում ֆալանգաներով: Այն ժամանակ շարքում վատ սինխրոնիզացիան իրապես նվազեցնում էր մարտունակությունը: Բայց դա, գրողը տանի, 20 դար առաջ էր:

Շարային պատրաստության երկրորդ ծաղկունքը 18-րդ դարում պրուսական, իսկ ապա նաև ռուսական բանակում էր (կայսր Պավել Առաջինը շարայինի ֆանատ էր): Այդ ժամանակ ռուսական բանակի պարապմունքների հիմնական ժամանակը հենց շարային պատրաստությունն էր:

Բայց եկավ 1850-ականների Ղրիմի պատերազմը, ու Ռուսաստանում հասկացան, որ շարային պատրաստությամբ մարտունակ զորք չես ունենա:

Եվրոպական երկրները դա հասկացել էին դրանից էապես շուտ, երբ շարային առումով շատ ավելի քիչ պատրաստված ամերիկյան-անկախական և ապա նաև նապոլեոնական բանակները սկսեցին հաղթանակներ տանել շարային ոճով աշխատող բանակների նկատմամբ:

Ժամանակակից բանակներում զինվորականների գնահատման մեջ են մտնում կրակային պատրաստոթյունը, տեղեկությունների հավաքագրման ու մշակման կարողությունը, ինժեներական բազային գիտելիքները, տեղանքում կողմնորոշվելու կարողությունը, կապի և կոմունիկացվելու կարողությունը, հակաօդային պասիվ պաշտպանությունը, առաջին բուժօգնությունը, անվտանգ տեղաշարժի կազմակերպման հմտությունները, ինչպես նաև, բնականաբար, զինվորական նեղ մասնագիտացմամբ պայմանավորված գիտելիքները:

Իսկ մենք տասնամյակներով ու դարերով հետ ենք ընկել ու զինվորականից պահանջում ենք անգիր իմանալ սովետական կանոնակարգերն ու սիրուն քայլել շարքում. «Ոչինչ, որ ժամանակակից մարտ վարել չիմանան, կարևորը ամեն ինչ կոկիկ լինի»:

Հ.Գ. Իսկ, առհասարակ, բանակի դեկորատիվության կուլիմինացիան Սովետական միությունում էր, երբ 1930-ականներին արտադրում էին ռմբակոծիչներ, որոնք միմիայն շքերթի ժամանակ դեմոնստատիվ թռիչք կարող էին անել և իրականում չէին կարող ռումբ կրել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը