Սպորտ 3 տարի առաջ - 21:37 13-06-2023

Դատարանը մերժել է ՀԱՈՒՖ նախկին նախագահի հայցն ընդդեմ ֆեդերացիայի

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ֆեդերացիայի։

4 տարի ընթացած դատավարության արդյունքում դատարանը որոշում է կայացրել մերժել հայցը, հայտնում է ՀԱՈՒՖ-ը։

«Չորս տարի տևած դատավարության արդյունքում հաղթեց արդարությունը։ Դատարանը վճռեց ՀԱՈՒՖ նախկին նախագահ Տիգրան Չոբանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիա» ՀԿ-ի ՄԵՐԺԵԼ։ Ռուստամ Ալավերդյանի և Տիգրան Չոբանյանի՝ չորս տարի տևած հակամարտությունում հաղթեց արդարությունը։ Ինչպես նախկինում ասվել է, Ռուստամ Ալավերդյանը Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի լեգիտիմ նախագահն է»,- գրված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին