Ներքին 3 տարի առաջ - 20:35 09-06-2023

Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ գրության մեջ մասնավորապես նշված է. «Շատ կարևոր է իրազեկել Հայաստանի սահմանին տեղի ունեցողի մասին՝ թույլ չտալու համար, որ նման կործանարար իրավիճակ հաստատվի։ Սա անձամբ իմ հանձնառությունն է՝ որպես Հայաստանի և Արցախի բարեկամի, կամքը՝ որպես Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի, ինչպես նաև պարտքը՝ որպես ազատության, ինքնիշխանության և համերաշխության արժեքներին հավատարիմ Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցչի»։ Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Օվերն- Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն բաց նամակով դիմել էր Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, որում ներկայացրել է ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ սահմանագծին և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջանցքի ապօրինի փակ լինելու պատճառով արցախահայությանը սպառնացող վտանգները։ Նամակում Վոքիեն մասնավորապես գրել է.

«․․․Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի՝ ստիպելով նրան լքել իր պապենական հողը: Միևնույն ժամանակ կարողացա տեսնել այս բնակչության կապվածությունն իր հողին և մեր գործելու կարողության հանդեպ նրա հավատը: Սակայն այսօր մի հայտարարությամբ կարծես թե արդեն կանխորոշվել է նրանց ճակատագիրը:

Խաղաղության համաձայնագրի ստորագրման և Արցախը թշնամի Ադրբեջանի ենթակայության տակ դնելու հեռանկարն էթնիկ զտման վտանգ է ներկայացնում հայկական այս տարածքի համար։

Ուզում եմ խոսել այն մարդկանց անունից, ովքեր այսօր իրենց լքված են զգում և կոչ են անում Ֆրանսիային՝ իր կշիռը օգտագործել եվրոպական և միջազգային ասպարեզում արցախահայության ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Միանում եմ իրենց կոչին և, հետևաբար, հանդիսավոր կերպով խնդրում եմ, որ Ֆրանսիան ամեն ինչ անի, որպեսզի հարգվեն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ պաշտպանվելու իրավունքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան