Ներքին 3 տարի առաջ - 13:30 09-06-2023

Աշոտ Փաշինյանը դատարանում հայտարարեց՝ ուզում եմ տիկին Գայանեի խափանման միջոցը փոխվի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր առավոտյան տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստը։

Նիստը սկսելուց րոպեներ առաջ կարգադրիչները հայտնեցին, որ այն դռնփակ ռեժիմով է անցկացվելու։

Դատական նիստից 1 ժամ էլ չանցած՝ Գայանե Հակոբյանի պաշտպանները դուրս եկան նիստերի դահլիճից և հայտարարեցին, որ դիրքորոշման փոփոխություն է եղել իրենց և տիկին Գայանեի միջև, ինչի կապակացությամբ իրենք պաշտպանությունն այլևս չեն իրականացվելու Գայանե Հակոբյանի նկատմամբ:

Oragir.News-ին մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ դատական նիստից, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Աշոտ Փաշինյանն անսպասելի հայտարարել է՝ «Ուզում եմ տիկին Գայանեի խափանման միջոցը փոխվի»։

Ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվել, քանի որ նախորդ դատական նիստում և այս նիստում Աշոտի պահվածքը, հայտարարություններն այլ էին։ Փաստացի հայտարարել է, որ ուզում է տիկին Գայանեն ազատության մեջ լինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով և զոհվածի մայրը կալանավորվեց։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը, սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը