Ներքին 3 տարի առաջ - 17:39 08-06-2023

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը

Սոչիում սկսվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ջապարովի նախագահությամբ։

Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար եւ նշել, որ Ղրղզստանի նախագահությամբ սա 2023 թվականի առաջին նիստն է։

Նշենք, որ օրակարգում ընդամենը 15 հարց է, որոնցից են.

- ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ մտքերի փոխանակում,

- Ծառայությունների ազատ առեւտրի, ներդրումների հաստատման, գործունեության եւ իրականացման մասին համաձայնագիր,

- ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացում,

- ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգը եւ ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացմանն ուղղված
միջոցառումների համալիրը մինչեւ 2030 թվականը,

- Ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման վերաբերյալ ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիր,

- Համաձայնագիր ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին՝ հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթերի, վերադարձի վկայականների վերաբերյալ,

- ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի արձանագրություն,

- Էլկտրակապի ցանցերում խարդախության դեմ պայքարի մասին ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին հուշագիր,

- ԱՊՀ անդամ պետությունների տնտեսության զարգացման հիմնական թիրախային մակրոտնտեսական ցուցանիշների մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 19-ի
որոշման մեջ փոփոխությունների կատարում,

- Էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների շրջանառության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջեւ համագործակցության մասին 2018 թվականի հունիսի 1-ի՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիր,

- ԱՊՀ երկրների սպարտակիադայի անցկացում առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում,

- 2024 թվականին Տաշքենդը (Ուզբեկստան) հայտարարել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, 2025 թվականին՝ Գաբալա (Ադրբեջան), 2026 թվականին՝ Կապան (Հայաստան) քաղաքը,

- 2022 թվականին ԱՊՀ մարմինների միասնական բյուջեին ԱՊՀ անդամ երկրների պարտքը,

- Կադրային նշանակումներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը