Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:00 08-06-2023

Ռուսաստանն իրեն էր միացնում ազգերի, որոշ ցեղախմբերի` պետականության բացակայությամբ, այդ թվում և իմ էթնոսը

Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել։

Հաղորդվում է, որ ռուսական Ռոսսիա-1 հեռուստաալիքի եթերում Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը բռնակցել է պետականություն չունեցող տարածքային միավորումները և նշել, որ իր էթնիկ խումբը (նկատի ունի հայերին-խմբ) նույնպես բացառություն չէ: Անդրառնալով հայերի էթնիկ պատկանելիության հարցին՝ Սիմոնյանը նշել է, որ նրանք պետականություն չունեցող «ցեղերի կույտեր են»։

Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանը, իր պատմական զարգացման ճանապարհին, անեքսիայի ենթարկեց պետականություն չունեցող տարածքային միավորումները, այնուհետև թույլ տվեց այդ էթնիկ խմբերին զարգանալ։

«Ի՞նչ արեց Ռուսաստանը. միավորեց ազգեր, էթնոսներ, պետականություն չունեցող որոշ ցեղախմբեր: Այդ թվում է և իմ էթնոսը՝ հայ էթնոսը: Եվ թույլ տվեց այս էթնոսին զարգանալ՝ ըստ իր մշակույթի, արժեքների և լեզվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը