Ներքին 3 տարի առաջ - 21:24 07-06-2023

Սա ո՛չ «Սթար» սուպերմարկետն է, որ սնանկանա ու մեր սրտին դարդ չլինի, ո՛չ էլ «Մենյու էյեմն» է․ սա մեր պետությունն է

Գործարար Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ դրամի շուրջ 25% արհեստական արժևորման ու դրա տարբերության խաղերով տնտեսական աճ արձանագրելը։

Ռուսական խոշոր ձեռնարկությունների՝ Գազպրոմ Արմենիայի, ՀԷՑ-ի, ԶՊԿ-ի և այլների՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայով պայմանավորված, ՀՀ քաղաքացիներից ստացված շահույթը ՀՀ-ում պահելը, որպես օտարերկյա ներդրումներ ներկայացնելը։

Նույն ռուսական ագրեսիայով պայմանավորված՝ ռուս փախստականների կողմից ՀՀ-ում կազմակերպություններ գրանցելն ու ՀՀ-ի ներսում ոչ մի տեսակի տնտեսական գործունեություն չիրականացնելն ու նրանց գետտոյացված գործունեությունը, որում նրանք գրեթե աշխատատեղեր չեն առաջարկում տեղացիներին, որպես տնտեսական ակտիվություն ներկայացնելը։

Շուրջ 5 միլիարդ դոլարով պետական պարտքն ավելացնելն ու դա արդարացնելը կատարյալ հիմարությամբ, որ երբ ընտանիքում լավ են սկսում ապրել, ապա ընտանիքի պարտքերն ավելանում են։
Եվ նման այլ աճպարարությունները անազնիվ ստարտափերը կանվաներ. Fake it till you make it։

Բայց սա պետություն է ու մեր միակ պետությունն է ու ՀՀ քաղաքացիներս չենք ցանկանում, որ այն շուտով դեֆոլտի ենթարկվի կամ պարտքերի մեջ խեղդվի։ Սա ոչ Սթար սուպերմարկետն է, որ սնանկանա ու մեր սրտին դարդ չլինի, ոչ էլ Մենյու էյեմն է։

Ի դեպ, միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու կյանքն օրեցոր թանկանում է ու դժվարանում է խայտառակ տենպերով։ Վերը նշածս հեքիաթների հիման վրա թվեր նկարելն ու որպես տնտեսական հաջողություններ ներկայացնելը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել ՀՀ քաղաքացու վրա։

ՀԳ. Ի դեպ, թվերի նկարչությամբ սիրում էին զբաղվել նաև նախկիններն ու իրենց տնտեսագետ նազիր-վեզորները, երբ ՀՀ-ի խոշոր ձեռնարկությունների ու ազգային հարստության օտարումը և դրանցից ստացված գերշահույթները ներկայազնում էին որպես երկնիշ տնտեսական աճ, բայց երբ այդ աճը ոչ մի դրական ազդեցություն չէր ունենում սովորական ՀՀ քաղալացու վրա╗։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան