Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:27 07-06-2023

1000 դրամանոցով փաթեթավորված թմրամիջոց է հայտնաբերվել

Թմրամիջոց ապօրինի պահելու պատրաստելու և իրացնելու կասկածանքով հունիսի 5-ին իրավապահները Գյումրիում ձերբակալել և բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 33-ամյա բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է 1000 դրամանոցով փաթեթավորված բյուրեղանման զանգված, իսկ գրպանում՝ կպչուն ժապավենով 10 փաթեթ: