Արտաքին 3 տարի առաջ - 17:15 07-06-2023

Թուրքիայում 16-ամյա տղան ձերբակալվել է՝ Էրդողանի պաստառի վրա բեղեր նկարելու համար

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա մի տղայի, ով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառի վրա գրիչով բեղեր է նկարել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Հաղորդվում է, որ Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ երկրի տարբեր շրջաններում փակցվել են գործող նախագահ և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաստառները։ Մերսինում բնակվող 16-ամյա մի տղա, որը սովորում է մասնագիտական ​​ավագ դպրոցում, այս պաստառներից մեկի վրա Էրդողանի լուսանկարի վրա գնդիկավոր գրիչով նկարել է Հիտլերի բեղերը :

Ոստիկանության խմբերը, որոնք պարզել են երեխայի ինքնությունը՝ դիտելով տեսախցիկի ձայնագրությունները, գնացել են երեխայի տուն և նրան բերման են ենթարկվել։ Տղան նաև մեղադրվում է պաստառի վրա նախագահին ուղղված հայհոյանքներ գրելու համար, սակայն ոստիկանությունում նա ասել է, որ միայն բեղեր է նկարել, իսկ վիրավորական արտահայտություններ չի գրել։

Նշվում է, որ հանրապետության նախագահին վիրավորելու համար տղան ձերբակալվել է և ուղարկվել է Տարսուսի (պատմական Տարսոն-խմբ) անչափահասների գաղութ։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին