Մշակույթ 3 տարի առաջ - 21:46 03-06-2023

Կաֆկան և կանայք․ նա մահացավ այն միակ կնոջ գրկում, որի հետ ամուսնանալու համարձակություն ունեցավ

Կաֆկայի հարաբերությունները կանանց հետ շատ տարօրինակ էին. չնայած այն հանգամանքին, որ գրողը շատ հաճախ էր սիրահարվում, նա վախենում էր կանանցից։

Այսօր 20-րդ դարի համաշխարհային գրականության հանճար Ֆրանց Կաֆկայի հիշատակի օրն է։



Նրա կյանքում հայտնվեց Ֆելիսիա Բաուերը՝ մի այլանդակ աղջիկ, ինչպես Կաֆկան կոչել էր նրան առաջին հանդիպման ժամանակ։ Չորս տարվա ընթացքում նա երկու անգամ ամուսնության առաջարկություն արեց Ֆելիսիային։ Բաուերը երկու անգամն էլ համաձայնվեց, բայց Կաֆկան չհամարձակվեց ամուսնանալ։ Կնոջ հետ իրական կյանքը նրան քիչ էր գրավում, նրան ավելի շատ սիրավեպն էր գրավում։

Ֆելիսիա Բաուերի և Ֆրանց Կաֆկայի նամակագրությունը տպավորիչ է իր զգայականությամբ, կրքով և ֆանտազիաներով, ուստի շատ երիտասարդ աղջիկների համար նրանց նամակներն ավելի հետաքրքիր էին, քան բուն սիրո պատմությունը:

Ցավոք, նման ռոմանտիզմը սազում էր միայն գրողին, և Ֆելիսիան անկեղծորեն հասկացրեց, որ ուզում է ընտանիք և երեխաներ ունենալ: Լինելով կապի մեջ Բաուերի հետ՝ Կաֆկան սիրահարվում է Ֆելիսիայի ընկերուհուն՝ Գրետա Գլոյին, բայց փորձում է թաքցնել դա։ Նոր սիրավեպն ավարտվեց նրանով, որ կանայք հրապարակային նախատինքի ենթարկեցին գրողին։

Կաֆկան որոշեց իսկապես ամուսնանալ միայն 40 տարեկանում 19-ամյա Դորա Դիամանտի հետ, ում hետ նա ծանոթացել էր հրեական միջոցառումներից մեկում: 3 շաբաթ անց նրանք արդեն սկսում են միասին ապրել Բեռլինում։ Դորան Ֆրանցի հետ տեղափոխվում է Վիեննայի արվարձան, որտեղ՝ տուբերկուլյոզի հիվանդանոցում, Ֆրանցը բուժվում էր։



Կաֆկան գրեց իր սիրելիի հորը՝ աղաչելով, որ որքան հնարավոր է շուտ օրհնի իրենց ամուսնությունը։ Բայց Դորայի ընտանիքը դեմ էր այդ ամուսնությանը, քանի որ ծնողները կարծում էին, որ մահվան եզրին գտնվող գրողի հետ ամուսնանալը խենթ գաղափար է։ Այս ճակատագրական հանդիպումից 11 ամիս անց գրողը մահացավ Դորայի գրկում։

Կաֆկան մորֆին էր ստանում։ Այդպես նրա սուր ցավերը մի քիչ մեղմանում էին։ Կյանքի վերջին օրերին, ցավոք, անգամ թմրանյութերը չէին օգնում։ Նա աղաչում էր բուժքրոջը սպանել իրեն․ «Սպանիր ինձ, հակառակ դեպքում դու մարդասպան կդառնաս»։ Նա պատռել է դեղերի փաթեթը, նետել հատակին և գոռացել․ «Այլևս մի տանջիր ինձ, դու երկարացնում ես տառապանքը»:

Մահից առաջ Կաֆկան իր դեռևս չհրատարակված բոլոր գործերը տվեց իր ընկեր Մաքս Բրոդին և խնդրեց այրել ամեն ինչ։ Այդ էջերում արտացոլված էին գրողի վախերը, ֆոբիաները և նրան տանջող զգացմունքները հաղթահարելու փորձերը։ Բրոդը ոչ միայն չի կատարել խնդրանքը, այլև ամեն կերպ նպաստել է Ֆրանց Կաֆկայի ժառանգության հրապարակմանը և դրա առաջխաղացմանը։ Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը հրատարակվել է հեղինակի մահից հետո։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում