Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:07 03-06-2023

Ադրբեջանական անցակետեր են դրվելու, Հայաստանի ներսում անցաթղթերով ենք տեղաշարժվելու․ Տավուշի բնակիչ

Արդեն 2 շաբաթ է, ինչ ակտիվացել են այսպես կոչված անկլավների մասին խոսակցությունները։

Ամեն ինչ սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված չեն Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները։

Oragir.News-ն օրերս ուղևորվել էր Տավուշ, եղել այսպես կոչված անկլավների տարածքում։

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սամվել Ղուկասյանը, որ շատ լավ տիրապետում է «անկլավների» պատմությանը, մեզ հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են դրանք առաջացել։

Սամվել Ղուկասյանի խոսքով՝ «անկլավների» հնարավոր հանձնումից հետո լուրջ վտանգներ են սպասվում ոչ միայն հարակից բնակավայրերին, այլև ամբողջ Հայաստանին։

«2 տարի առաջ այս օրերին՝ այդ տխրահռչակ ընտրություններից առաջ, ես ասացի, որ կգա ժամանակ, որ Հայաստանից Հայաստան ստիպված կլինենք տեղաշարժվել անցաթղթերով, որովհետև ադրբեջանական անցակետեր կդրվեն, միևնույն ժամանակ բախվելով շատ խոչընդոտների ու դժվարությունների՝ «հաշվի նստելով» Ադրբեջանի քմահաճույքների հետ։

Եթե «անկլավները» տրվեն Ադրբեջանին, ապա կտրվում է այն երակը, որը մեզ կապում է Այգեհովտի, Վազաշեն գյուղերի հետ, ինչպես նաև ամբողջ Բերդ համայնքից․․․ Այսպես կոչված անկլավները շրջափակման մեջ կառնեն նաև Նոյեմբերյան տանող ճանապարհները, ինչպես նաև Ոսկեպար գյուղը։

Եթե իջևանցին ուզենա Նոյեմբերյան գնալ, ապա պետք է գնա Վանաձոր, ապա Ալավերդի ու նոր միայն Նոյեմբերյան։ Այս ծրագրերը հղի են շատ վտանգներով և Աստված մի արասցե, որ դրվեն այդ անցակետերը, մենք կմնանք յուրատեսակ շրջափակման մեջ։ Դա Ադրբեջանի ծրագիրն է Գեղարքունիքի համապատասխան հատվածներում, Սյունիքի, Արարատի մարզի, հիմա էլ արդեն Տավուշի մարզի։

Բոլոր օղակներն այնպես են քարտեզագրել, որպեսզի Հայաստանը մնա կաթսայի մեջ։ Գեղարքունիքի հատվածն այնտեղ կփակվի՝ Վերին Շորժայի և Սոթքի հատվածներում, Սյունիքում արդեն գիտենք, թե ինչ ծրագրեր ունեն, Տավուշն այսպես, Արարատի մարզը՝ Տիգրանաշենով։

Մենք ուղղակիորեն մնում ենք մի կաթսայի մեջ, որի և՛ ունկերը, և՛ կափարիչը գտնվում են ադրբեջանցիներ ձեռքում։ Եկել են ժամանակներ, երբ մենք ապրում ենք տագնապ։ Սա խաղաղություն չէ, սա տագնապալի խաղաղություն է և մենք չպետք է համակերպվենք այս մռայլ և տխուր իրավիճակի հետ։

Ինչպես կասեր գերմանացի բանաստեղծ Շիլլերը՝ ավելի լավ է սարսափելի վերջը, քան անվերջանալի սարսափները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար