Ներքին 3 տարի առաջ - 21:07 02-06-2023

Եթե ոստիկանն անչափահասի հետ է այսպես վարվում, ինչպես կվարվի քաղաքական ակտիվիստի հետ

«Իրականում շատ խնդրահարույց վիճակ է ստեղծվել։ Առաջին խնդիրն այն է, որ ոստիկանության աշխատակիցը կարող է իրեն թույլ տալ բռնություն կիրառել անչափահասի նկատմամբ, առհասարակ բռնություն կիրառել։ Երկրորդն այն է, որ համակարգը նույնիսկ նման աշխատակցի նկատմամբ բավարար զգայուն չէ՝ դատապարտելու, նրան համակարգից դուրս թողնլու և նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու տեսանկյունից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Փաստացի, եթե հանրային այսպիսի ալիք չբարձրանար, եթե տեսանյութը համացանցում չտարածվեր, անպատժելիությունը մնալու էր որպես նորմ, և դա նաև ազդակ է այլ ոստիկանության աշխատակիցների համար, որ բռնությունը թույլատրելի է։ Դա նաև վնասելու է հասարակության կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության խաթարմանը, որովհետև մենք արդեն քանի տարի է՝ փորձում ենք ասել, որ ընտանեկան բռնության ենթարկված մարդիկ դիմեն ոստիկանությանը, իրավապահ համակարգը կպաշտպանի իրենց, և փորձում ենք ոստիկանության միջոցով պաշտպանություն ստանալ բռնության ենթարկվածների համար, բայց փաստացի ստացվում է, որ ոստիկանության աշխատակիցը նույն ինքը բռնարարն է, որ չստանալով համարժեք գնահատական համակարգի կողմից՝ դառնում է ոչ վստահելի և տարիներ շարունակ կատարված ամբողջ արված աշխատանքի վրա ստվեր է գցում»։

Դիտարկմանը, թե եթե անչափահասի նկատմամբ ոստիկանն այսպես է վարվում, ապա ինչպես կարող է վարվել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, նա ընդգծեց, որ ցանկացած անձ խոցելի է, առավել ևս անձն է, որը անցանկալի կլիներ իր քաղաքական հայացքների, տարբեր տիպի խտրականության ենթարկվելու առկայության պարագայում։

«Հիմա տարբեր պատճառաբանություններ են բերում՝ նրա զղջալը, համագործակցելը վարույթն իրականացնող մարմնի հետ, որոնք Քրեական օրենսգրքի շրջանակներում թղթի վրա գրված են և կան, բայց մենք գործ ունենք իրավապահ համակարգում աշխատող անձի հետ, որը ստվեր է գցում համակարգի վրա, հետևաբար համակարգը պետք է շատ ավելի զգայուն լինի և դատապարտող բռնությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում