Ներքին 3 տարի առաջ - 15:05 02-06-2023

Կոտայքի ավտովթարից տուժած ևս մեկ ուղևոր է մահացել, վարորդը հիվանդանոցում է

«Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է»,- այս մասին Oragir.News-ը տեղեկանում է Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից, ով, խոսելով օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական վթարից, ավելացրեց․

«Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով մահացել է:

Oragir.News-ը Քննչական կոմիտեից վթարի մասին մանրամասներ ճշտեց։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, վարորդներից մեկը մահացել է, իսկ մյուս վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Այս պահին ձեռբակալված չկա, Քննչական կոմիտեն սպասում է փորձաքննության եզրակացությանը, որ գնահատական տա գործին։

«Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը