Ներքին 3 տարի առաջ - 11:07 02-06-2023

Ողբերգական սեր՝ առ Նիկոլ Փաշինյան

Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «գերել» այս ժողովրդին՝ թերեւս պետք է պարզվի հետագայում՝ պատմագենետիկ հետազոտություններով։

Երբ մենք Երեւանի սրտում նստած վիճաբանում ենք իշխանությանը սատարողների հետ, զարմանում, թե ինչպես են դեռ հավատում նրան, մենք պարզապես մոլորյալ ենք։

Իջեւան մեր նկարահանող խմբի այցը եւ իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանը, այո, հանրային վստահություն ունի։ Մարդիկ, որոնց հայրենիքը, բնակավայրը հանձնելուց 5 է պակաս, որոնց դպրոցից, աշխատավայրից սահմանը հասնող ճանապարհը ընդամենը մի քանի կմ է, սիրում են իրենց վարչապետին, առողջություն, երջանկություն, դուխ մաղթում, ավելին՝ պատրաստ են նշել նրա տարեդարձը։

Եթե այս ամենը լիներ Հանրային հեռուստաընկերության եթերում կամ «Հայկական ժամանակ»-ում, կարելի էր զարմանալ, բայց Oragir.news-ը ամենեւին չի ասոցացվում իշխանահաճո լրատվամիջոցների հետ եւ կաշկանդված չէ նաեւ ընդդիմության քննադատությամբ։ Ուստի՝ Փաշինյանի տարեդարձի առթիվ հարցումները մտորելու առիթ են ոչ միայն մեզ համար, այլեւ նաեւ ընդդիմության, այն բոլոր գործիչների, որոնք ցանկանում են բեկում մտցնել, քաղաքական պայքար սկսել իշխանության դեմ։

Շատերի համար անհավատալի է, թե ինչպես կարելի է Փաշինյանին լավ մաղթանքներ հղել այսքան ողբերգություններից հետո։ Հոբլեյարի հետեւից կամ լավը, կամ ոչինչ տարբերակը այստեղ չի գործում, նա շարքային հոբելյար չէ, նա մեր պատմությունը արյունով, կորուստներով ներկած, մեր ապագան կասկածի տակ դրած, մեր անցյալը ուրացած, մեր ներկան աղարտած հոբելյար է։ Ուստի, կներեք, մենք այս խնջույքին չենք կարող մասնակցել եւ որեւէ լավ մաղթանք չենք կարող հղել։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»