Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:11 31-05-2023

Անդառնալի զիջումները սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն. Գևորգ Դանիելյան

Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն:

Հենց այս պահին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հայտնի ռազմական գործողությունների արդյունքում միայն ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը և այլն:

Ճիշտ հակառակը՝ ագրեսորը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում նորանոր պայմաններ, իսկ միջազգային հանրույթ կոչվածն էլ մտածում է, որ գլուխը, այդպիսով, ազատում է գլխացավանքից: Մենք հարևան երկրների նույնաբնույթ իրադարձությունների առնչությամբ կարողանում ենք խելամիտ դատողություններ անել, առավել ևս այդ որակները չպետք է կորցնենք, երբ խոսքը վերաբերում է հենց մեր Երկրին: Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով:

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ առաքելության առանցքում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը