Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:08 30-05-2023

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին

Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ արդյո՞ք վեսամսյա ծառայությունից հետո կանայք ենթակա են լինելու համընդհանուր մոբիլիզացիայի կամ վարժական հավաքների, թե նրանց կապը Զինված ուժերի հետ ավարտվելու է։

«Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն վեցամսյա պատրաստությունը, կլինեն մեր պահեստազորում, ամրագրում կստանան և անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն», - ասաց նախարարը։

Հարցին՝ իրականացվում են արդյոք որոշակի շինաշխատանքներ կանանց գումարտակի տեղակայման վայրի համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են․
«Վաղուց արդեն նախորոշված է այն զորամասի տարածքը, որին կցված է կանանց վաշտը, որը հիմքն է դառնում կանանց գումարտակի, հետագայում՝ կանանց գնդի։ Հենց այս կանանց գումարտակի զինծառայողներն էլ հանդիսանալու են ուսումնական գումարտակի վարչակազմը», - ասաց Պապիկյանը։
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ համաձայն նախագծի առողջական խնդիրներից ելնելով կանայք կարող են ծառայությունը վաղաժամ ավարտել, բայց ստանալ պատվովճար, ուստի հղիությունը ևս կարող է ծառայությունը չշարունակելու համար առողջական պատճառ հանդիսանալ։

«Դիցուք, ամուսնացած որևէ կին դիմում է ներկայացնում, անցնում է ծառայության, բնականաբար, վեցամսյա ծառայության ընթացքում նրան տրվում է կարճաժամկետ արձակուրդ, վերադառնում է և պարզվում՝ հղի է։ Բնականաբար, առողջական պատճառ է համարվում, ծառայությունը չի կարողանում շարունակել», - նկատեց պատգամավորը, ինչին ՊՆ ղեկավարն արձագանքեց․

«Եթե ունենանք նման ուրախալի դեպքեր, բնականաբար, կողջունենք»։

Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե հետո այնպես չլինի, որ նման դեպքերը չափազանց շատ լինեն, նիստը նախագահող Ադրանիկ Քոչարյանը պատասխանեց․
«Ավելի շատ կողջունենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում