Արտաքին 3 տարի առաջ - 11:34 30-05-2023

Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա առավոտյան հարձակմանը մասնակցել է մոտ 25 դրոն. Baza

Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա առավոտյան հարձակմանը մասնակցել է մոտ 25 դրոն, դրանց մեծ մասը խփվել է ՀՕՊ ուժերի կողմից, տեղեկացրել է Baza-ն։

Հայտնի է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խփվել է 13 դրոն՝ Իստրինսկի շրջանում, Նովայա Մոսկվայում, ինչպես նաև Ռուբլյովկայի շրջանում։

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, շենքերից մեկը գտնվում է Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Ատլասովի փողոցում։ Անօդաչուների հարվածների հետևանքով տուժածներ չկան։

«Անօդաչուները հարվածել են Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու պատուհանները։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում հաստատել է նորությունը՝ ընդգծելով, որ հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները գտնվում են դեպքի վայրում և փորձում են պարզել միջադեպի պատճառները։ Նա նաև կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու չտարածել չհաստատված տեղեկություններ։

Սոբյանինի խոսքով՝ շենքերն աննշան վնասներ են կրել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի ընթացքում բնակիչները տարհանվել են, սակայն ավելի ուշ վերադարձել են իրենց բնակարաններ։

Իր հերթին Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել։ Նա շրջանի բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել, քանի որ պայթյունի նմանվող ձայները ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում