Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:17 29-05-2023

2023 թ.-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ


2022-ին գործազրկությունը նվազել ու կազմել է 13 տոկոս՝ 2021 թվականի 15,5 տոկոսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի նկատմամբ 2022-ին գործազրկությունը նվազել է 6 տոկոսային կետով: 2018-ին գործազրկությունը եղել է 19 տոկոս: Ընդ որում 2022-ի երրորդ եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար գրանցված աշխատատեղ։ Սակայն այս թիվը այլևս ակտուալ չէ, քանի որ 2023 մարտին և ապրիլին գրանցվել են համապատասխանաբար 706 294 և 710 150 աշխատատեղ»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։

Նա հայտնեց, որ առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական բարձր աճ է գրանցվել.

«ՀՆԱ 12,1 տոկոսանոց աճ ունենք։ Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն հաշվարկված համախառն ներքին արդյունքի աճն է, որ 12,1 տոկոս է, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, իսկ գնաճը՝ 3,2 տոկոս»։

Փաշինյանը նաև ասաց, որ գնաճի որոշակի կայունացում են տեսնում.
«Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին և հույս ունենք այս դինամիկան կպահպանվի»։

Փաշինյանի հայտնած տվյալների համաձայն, նախորդ տարի գործազրկությունը նվազել ու կազմել է 13 տոկոս 2021 թվականի 15,5 տոկոսի նկատմամբ․

«Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար գրանցված աշխատատեղ։ Սակայն այս թիվը այլևս ակտուալ չէ, քանի որ 2023 մարտին և ապրիլին գրանցվել են համապատասխանաբար 706 294 և 710 150 աշխատատեղ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային