Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:59 28-05-2023

Մայիսյան հերոսամարտերից 105 տարի անց ես ցանկանում եմ շնորհավորել մեր ազգի պայքարող տեսակին․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձը: 1918 թվականին, վիթխարի մարդկային և տարածքային կորուստներից հետո, հայ ժողովուրդը, փաստացի մենակ և առանց իրական դաշնակից, համախմբվելով կարողացավ հետ մղել թուրքական ագրեսիան, ջախջախել թուրքական բանակի կանոնավոր ստորաբաժանումները Սարդարապատի, Բաշ-Ապարանի և մասամբ նաև Ղարաքիլիսայի դաժան ճակատամարտերում, և վաստակած ու արժանապատիվ իրավունք ձեռք բերեց սեփական պետությունն ունենալու:

105 տարի առաջ մեր նախնիները, դիմագրավելով սովին, համաճարակներին, սպառազինության պակասին, պետության բացակայությանը՝ կռիվ տվեցին այդ պետությունը ստեղծելու և կայացնելու համար, իրենց հերոսական պայքարով ճանապարհ բացելով ապագա սերունդների համար: Այսօր մենք՝ իրենց սերունդները, պետք է ոգեշնչվենք մեր նախնիների օրինակով, պայքարենք մեր հայրենիքի յուրաքանչյուր քար ու թփի համար, ստեղծենք և արարենք՝ կառուցելու այն երկիրը, որն արժանի է իրենց սխրանքին:

Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, պաշտպանելու Արցախը, պաշտպանելու մեր ազատությունն ու ինքնությունը: Մեր մեջի ազատասերն ու խիզախը պետք է հաղթի նյութապաշտին և թուլամորթին, աշխատասերը՝ ծույլին, կռվողը՝ դասալիքին, կրթվածը՝ տգետին, ազնիվը՝ սուտասանին: Մենք պետք է դուրս մղենք մեր մեջի վախը, անզիջում դիմադրենք թշնամուն, վստահ ձեռք մեկնենք բարեկամին, և վերգտնելով մեր ուժը, քայլ առ քայլ վերականգնենք մեր բնատուր ազգային իրավունքը:
Այսօր, մայիսյան հերոսամարտերից 105 տարի անց, ես ցանկանում եմ գլուխս խոնարհել նրանց բոլոր հերոսների առաջ, և շնորհավորել մեր ազգի պայքարող տեսակին, որի համար այս հերոսամարտերը մշտապես լինելու են փարոս արիության և արժանապատվության, և ոգեշնչելու են նոր նվաճումների: Շնորհավոր բոլորիս տոնը, քույրեր և եղբայրներ, Աստված պահապան մեր հայրենիքին և մեր պայքարող տեսակին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը