Ներքին 3 տարի առաջ - 13:30 27-05-2023

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 27-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վերջին շրջանում հասարակական հնչողություն ստացած, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ նշեց ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:

Արամ Հովհաննիսյանն անդրադաձավ նաև ոստիկանոթյան բարեփոխումներին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները։

ՆԳՆ ոստիկանության պետը շեշտեց հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Կարևորվեց նաև քրեական ենթամշակույթ կրող անձանց հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

ՆԳՆ ոստիկանության պետն անդրադարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում