Մամուլ 3 տարի առաջ - 08:16 27-05-2023

Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների քննարկման թիրախում: Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր: Բանն այն է, որ Թորոսյանը ԱԺ-ում երբեմն ընդդիմադիրների նման թունդ ելույթներ է ունենում, սուր քննադատում սեփական թիմակիցներին:
Օրինակ՝ չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, հիմնական զեկուցողը պետք է լիներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն նա չէր եկել ԱԺ, քանի որ գործուղման էր, ուստի հարցը զեկուցեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը։ Արսեն Թորոսյանը բավականին սուր արձագանքեց սրան՝ կոչ անելով Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ:

ՔՊ-ականները տեւական ժամանակ է՝ քննարկում են՝ ինչու է Թորոսյանն իրեն ագրեսիվ պահում, ինչու է իրեն թիմում ընդդիմադիրի նման դրսեւորում, հաճախ առանձին զրույցների ժամանակ էլ է թիմակիցներին հակադարձում, փորձում քննադատել նրանց: Մի մասը նշում է, որ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններով, մի մասն էլ կարծում է, որ Թորոսյանը չի մարսում իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցած վերջին բացահայտումները:

Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ այս դեպքում գործընթացին դեռ stop է տրված, բայց չի բացառվում, որ առաջիկայում կրկին օրակարգ գա Թորոսյանին կալանավորելու հարցը»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան