Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:44 26-05-2023

ԱԺ-ն Սերգեյ Աղինյանին 64 ձայնով ընտրեց ՀԾԿՀ-ի նախագահ

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկաացնելով քվեարկության արդյունքերը, հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 64-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Սերգեյ Աղինյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը։