Ներքին 3 տարի առաջ - 23:02 24-05-2023

Տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա

Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» զբաղված է իր թիմակիցներին կարևոր պաշտոններում տեղավորվելով և ջանում է ամեն ոլորտում իր մարդկանց ունենալ, նորություն չէ, ոչ էլ սովորական բամբասանք, քանի որ հասարակությունը շատ լավ տեսավ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և առհասարակ մերձիշխանական շրջանակների կարիերայի սրընթաց վերելքը հեղափոխությունից հետո։

Ժողովրդավարության բաստիոնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որ երկրում ամեն ինչ պահի իր ձեռքում կամ ավելի ճիշտ վերահսկողության տակ՝ առողջապահական ոլորտից մինչև կրթական ոլորտ, նշանակում է ՔՊ-ի «ձեռնադրած» տնօրեններին։

Դիցուք՝ նախքան հեղափոխությունը ոչնչով աչքի չընկնող ատամնաբույժ Աստղիկ Բեյբությանը նոր Հայաստանում դարձավ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, նշանակումը բժիշկների սրտով չէր, որովհետև ի՞նչ էր անելու ատամնաբույժը մի ամբողջ ինֆեկցիոն հիվանդանոցում։ Քովիդի ժամանակ բժիշկներից հաճախ ենք դժգոհություններ ստացել, որ ամբողջ օրը աշխատասենյակում փակված է եղել ՔՊ-ական աղջիկը, ոչ մի բուժական պրոցեսի չի մասնակցել, բայց հարցազրույցների ժամանակ էլ բժիշկներին արգելել է, որ իրենից առաջ ընկնեն և լրագրողների հետ շփվեն։ Անգամ վարակաբան Կարինե Հովհաննիսյանը ազատման դիմում է ներկայացրել՝ պայմանավորվածությունից շեղվելու համար։

2021թ․-ի օգոստոսին, երբ կառավարության անհեթեթ որոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը միացվեց Գյումրի կենտրոն Բ/Կ-ին, Աստղիկ Բեյբությանը իրեն փորձեց նաև քաղաքականության մեջ։ ՔՊ-ի ցուցակով ընտրվեց Գյումրիի ավագանու անդամ 2021-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, իսկ 2022-ի հունվարին Աստղիկ Բեյբությանին թիմակիցները խցկեցին Գյումրի Բ/Կ-ի ամբուլատոր ծառայության ղեկավար, իսկ որոշ ժամանակ անց «Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան (նախկինում «Միջազգային Կարմիր Խաչի» անվան) պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանի փոխարեն։

ՔՊ-ի ընտրած կադրերի նշանակման հարցում որևէ տրամաբանություն չկա, թերևս նրանց գերակա արժանիքը Փաշինյանին հավատարմության երդում տալն է։ Իշխող ուժը կարող է դպրոցի տնօրեն նշանակել մեկին, ով կառավարման հետ բացարձակ կապ չունի կամ հեռու է մանկավարժությունից կամ օրինակ՝ տեխնիկական կրթությամբ ղեկավարել Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնը կամ ատամնատեխնիկ լինելով՝ ղեկավարել ինֆեկցիոն հիվանդանոց։

Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի ժ/պ Կարեն Թորոսյանը, ով մշտապես աչքի էր ընկնում 2021թ․-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավներից։ Պարզվում է, որ նախկինում ևս աշխատել է բուժհաստատությունում, բայց որպես տնտեսագետ։ Տրամաբանությունը հետևյալն է, որ ՔՊ-ականների համար մի պաշտոնից, մյուսին անցնելը պարզապես տրամպլին է՝ կարիերայի աճի համար։ Իսկ արդեն այս տարվա մայիսի 24-ից Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրամանով՝ Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը նոր տնօրեն ունի։ Տնօրեն է նշանակվել մրցույթն անցած Սուսաննա Պետրոսյանը, որը մինչ այդ գլխավորում էր «Գյումրու արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում