Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:55 24-05-2023

Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ․ Գևորգ Պապոյան

Ես շատ մեծ ցանկություններ ունեմ ՀՀ-ի ապագայի ու տարածքների վերաբերյալ, վստահաբար ձեր պատկերացրածը ավելի փոքր ու սահմափակ է լինելու, քան իմ պատկերացրածը, բայց ես իրավունք չունեմ ռեալ պոլիտիկից դուրս գալու, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին՝ ինչ կարծիք ունեն իրենք՝ Փաշինյանի թիմակիցները, այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մեր ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը պետք է ընտրություն կատարի՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, ընդ որում պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։

Դուք գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության մասին։ Գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին, այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՝ դրանից բխող հետևանքներով, թե գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևոր։

Մենք պետք է ընտրություն կատարենք՝ պատերազմի և արկածախնդրության ու խաղաղության միջև։ Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել խաղաղության օրակարգով, չկա այլ տաբերակ։ Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, նրանք ոչինչ չառաջարկեցին այլ ճանապարհով գնալու վերաբերյալ, իրենց առաջարկները կամ ոչնչի մասին էին, կամ նոր պատերազմի։

Միգուցե դա նրանց ձեռք է տալիս, քանի որ իրենց նպատակը Հայաստանը կառավարելն է՝ թեկուզ երրորդ երկրի պետության կազմում, իսկ ինձ համար ամենակարևորը ՀՀ-ի լինելիությունն է»,- ասաց իշխանական պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում