Ներքին 4 ամիս առաջ - 22:00 14-07-2026

Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից

Մերի Հակոբյան

Լրագրող

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին, Ալիևը օկուպացված Շուշիից կրկին առաջ է քաշում Բաքվի նախապայմանները:

Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին խաղաղության օրակարգը ներկայացնում են որպես իրենց քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը պատրաստ է ստորագրման և գործընթացը պետք է շարունակվի՝ առանց նոր նախապայմանների։

Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները շարունակում են էականորեն տարբերվել Երևանի պաշտոնական հռետորաբանությունից։

Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Արցախի օկուպացված Շուշիում անցկացվող 4-րդ Գլոբալ մեդիա ֆորումում, հայտարարեց. «Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է», սակայն նույն ելույթում կրկին առաջ քաշեց Բաքվի վաղեմի պահանջները Հայաստանի նկատմամբ։

Ալիևը հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն կարելի է նախաստորագրել, սակայն այն ստորագրելու համար պետք է կատարվի մեկ պայման՝ փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրությունում»։ Նա նաև հավելեց. «Առաջին քայլը պետք է գա Հայաստանից»։

Ուշագրավ է նաև այն, որ այս հայտարարությունները հնչել են Արցախի օկուպացված Շուշիում։ Պատերազմից հետո Շուշին Ադրբեջանի ղեկավարության համար դարձել է կարևոր քաղաքական և խորհրդանշական հարթակ, որտեղից պարբերաբար հնչում են Հայաստանի և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող առանցքային հայտարարություններ։ Այդ պատճառով Շուշիից հնչող յուրաքանչյուր նման ուղերձ դիտարկվում է ոչ միայն քաղաքական, այլև խորհրդանշական համատեքստում։

Այսպիսով, մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ խաղաղության գործընթացը պետք է առաջ շարժվի և համաձայնեցված փաստաթուղթը ստորագրվի, Բաքուն խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ շարունակում է առաջ քաշել լրացուցիչ նախապայմաններ՝ ընդգծելով երկու երկրների պաշտոնական մոտեցումների միջև առկա էական տարբերությունը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը