Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:48 23-05-2023

Հոգևոր, մարմնավոր, սեռականորեն էլ առողջ մարդիկ ենք, թող չկասկածի․ Միքայել Աջապահյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Նիկոլ Փաշինյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ, հերթական անգամ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, ասաց․ «Հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն, ասաց․ «Բայց ի՞նչ կա դրա մեջ։ Այո՛, թող չկասկածի և՛ հոգևոր, և՛ մարմնավոր առողջ մարդիկ ենք, այո՛, և նաև սեռականորեն էլ առողջ մարդիկ ենք, թող չկասկածի»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ամեն անգամ մեծ լսարանի առաջ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցին, Միքայել Աջապահյանը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերը Փաշինյանն է․ «Ինքն ուզում է ցույց տալ, որ եկեղեցին նեղ նպատակներ է հետապնդում, դրա համար է քննադատում իշխանությանը, ուզում է վերցանել եկեղեցին, ոչ թե իբրև կառույց, այլ իբրև իշխանությանը քննադատող օրգան։ Ուզում է վերացրած, լռեցրած լինել։

Ես հազար անգամ ասել եմ, որ այս մարդիկ իրենց նպատակին հասնելու համար ունեն 3 խոչընդոտ՝ եկեղեցի, Արցախ, Սփյուռք և այդ 3-ի դեմ պայքարում են»։

Դիտարկմանը՝ երեկ ականատես եղանք, որ Արցախի դեմ պայքարն ավարտական փուլին են հասցնում, Միքայել Աջապահյանն ասաց, որ այդ մասին իրենք դեռ 2020 թվականին՝ պատերազմի սկզբից էին ահազանգում։

Ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք, հարցրեցինք Շիրակի թեմի առաջնորդին․ «Ստեղծված իրավիճակից ելքը միայն իշխանափոխությունն է, ուրիշ ելք չկա, միայն իշխանափոխություն։

Պետք է գան մարդիկ, որոնք Արցախը չեն վաճառի Ադրբեջանին, անկլավները չեն հանձնի Ադրբեջանին, այդպիսի իշխանություն է պետք։ Ազգային իշխանություն է պետք, սրանք ապազգային իշխանություն են, սրանք ուրիշ ազգի են ծառայում, չգիտեմ՝ ում են ծառայում, թուրքական ուժերին, ռուսական, ամերիկյան, թե՞ բոլորին միասին են ծառայում, բայց համենայնդեպս ոչ հային, նրանք հայկական իշխանություն չեն, հայկական իշխանությունը չի կարող ասել՝ Արցախը Ադրբեջասնի կազմում է, ուղղակի չի կարող, եթե նույնիսկ հասնի այն աստիճանի, որ պետք է ասի, ուրեմն պետք է հրաժարական տա, թողնի հեռանա դա չասելու համար»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս Դիլիջանում հայտարարել էր, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն: Ի պատասխան Մայր Աթոռը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը երեկ իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մայր Աթոռի հայտարարությանը, ասել էր․ «Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել: Ես ընդամենը հետևյալը կասեմ. եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur