Ներքին 3 տարի առաջ - 19:30 22-05-2023

Ժորա Չիչոյանը Հայաստանի ամենահարուստ երիտասարդ դատավորն է

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառած դատավոր Ժորա Չիչոյանը դատավոր դառնալու համար հանձնած քննություններում չի հավաքել բավարար միավորներ։ Նա քննության արդյունքները հետագայում բողոքարկել է դատարանում։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ եթե ընդունում ենք, որ նրա հայրը Շիրակի մարզի դատախազն է, հորեղբայրն էլ եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, դատարանի որոշումը, առհասարակ, շատ մեծ կասկածների տեղիք է տալիս։

Անդրադառնալով Չիչոյանի հայտարարագրին, որի պատճառով էլ ՀՀ նախագահը չէր ստորագրել նրա դատավոր դառնալու որոշումը, Պողոսյանն ասաց, որ այս դատավոր հայտարարգիրը ամբողջական չէ, ու շատ տվյալներ փակ են։

«Մենք Կոռոպցիայի կանխարգելման հանձնժողովից պահանջել ենք ամբողջական հայտարարգիրը՝ բաց ներկայացնեlու համար։ Նախագահը չի ստորագրել նրա` դատավոր նշանակելու որոշումը` ելնելով գույքի չափերից ու բարեվարքոuթյունից։ Ցավոք, այդ պահին չկա ընթացակարգ, որով հնարավոր կլիներ վիճարկել նրա դատավոր լինելու հանգամանքը, ուստի մենք պետք է հանրային բողոք ներկայացնենք, քանի որ սա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավար, այլ տոտալիտար երկրում ենք ապրում։ Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը ԲԴԽ-ի կողմից պետք է անտեսվի, ապա ես ուզում եմ հասկանալ, թե առհասարակ այդ հանձնաժողովի գոյությունն ինչի համար է, ինչու ենք մենք հարկեր տալիս և պահում այն։ Որևէ դեպքում այդ եզրակացությունն անտեսվում է»։

Պողոսյանն ընդգծեց, որ առհասարակ, Չիչոյանների ընտանիքի գույքի վերաբերյալ տեղեկատվության մի մասը փակ է։

«Մենք հանրային պահանջ ենք ձևավորում, որպեսզի բոլոր հայտարարագրերը բաց ներկայացնեն հանրությանը, և մենք իմանանք, ով է այդ երիտդատավորը, և ինչ ունեցվածք ունի նրա ընտանիքը։ Օդում կախված լուրերով՝ նա կարծես թե Հայաստանում ամենահարուստ երիտասարդ դատավորն է»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ԲԴԽ-ն դարձել է կոռուպցիոն մարմին՝ ամբողջովին ընկղմված է կոռուպցիայի մեջ և այսօր կատարում է իշխանությունների պատվերը, եթե մարդը կտրվում է քննություններից, բարեվարքության հետ խնդիրներ ունի, եթե անգամ նրա գույքի ծագումը պարզ չէ, միևնույն է, նա նշանակվում է դատավոր և հետագայում դառնում է իշխանության պատվերները կատարող։ Միջազգային կառույցները պետք է տեղյակ լինեն այն կոռուպցիոն ռիսկերից, որ կան հենց ԲԴԽ-ում և դատական համակարգում։ Այսքան գումարներ տալուց հետո՝ պարզվում է, այս համակարգն էլ ավելի կոռումպացված է դարձել։ Միգուցե, մեզ նաև ԲԴԽ պետք չէ, ինչպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան