Ներքին 3 տարի առաջ - 14:09 20-05-2023

Դանակահարվածները եղբայրներ են. դանակահարողը ձերբակալվել է

Մայիսի 19-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 24 և 33 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էջմիածինցի 32-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացիներին, որոնք եղբայրներ են:

Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի