Ներքին 3 տարի առաջ - 13:25 20-05-2023

Ո՞վ է կոկաին բերողը, որ նրան ուզում է փրկել անձամբ Արայիկ Հարությունյանը

Հայաստանի «նոր» իշխանոթյունները վաղուց գերազանցել են նախկիններին՝ ամեն օր նորանոր հակառեկորդներ սահմանելով։

Այսպես, եթե նախկինների ժամանակ Հայաստանը թմրանյութերի համար տրանզիտ երկիր էր, թույլ չի տրվել, որ դրանք մնան մեր երկրում, ապա ներկաների ժամանակ մենք հավակնում ենք դառնալ առաջատար ներկրող։

Oragir.News-ի աղբյուրը պնդում է, որ թմրամիջոցների օգտագործման ծավալները աննախադեպ աճ են գրանցել՝ 50-60 անգամ, այսինքն՝ Հայաստանում այժմ օրական այնքան թմրամիջոց է սպառվում, ինչքան չի սպառվել նախկինում երկու ամսվա ընթացքում։

Պատճառն այն է, որ այս իշխանության համար սրբություններ, կարմիր գծեր չկան, կա միայն փող։

Նախկինների ու ներկաների տարբերությունը ցույց տվող մի պատմություն կա․ 2005 թվականին ԵՊՀ Սև շենքի տարածքում մի ակումբ էր բացվել՝ BB Club անունով։ Այն տարիների համար նորաձև ու շքեղ ակումբը մի կես տարի անց փակվեց, ասում էին, որ ակումբում էքստազի են վաճառել, և գեներալ Մանվել Գրիգորյանի «տղաները» ուղղակի ջարդուփշուր են արել ակումբը, որի տերը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա էր, որը կարճ ժամանակ անց զրկվեց իր պաշտոնից։

Այժմ նման ծավալի, այսինքն՝ մոտ 4 տոննա կոկաինը աննախադեպ է Հայաստանի համար․ երբևէ Հայաստանի «շուկան» նման ներարկում չի տեսել, իսկ դա նշանակում է, որ ներկա իշխանության ամենաբարձր օղակներն են հովանավորում կոկաինի ներկրումը։

Մի հետաքրքիր հանգամանք կա, որը լակմուսի պես ցույց է տալիս, թե ով է կանգնած կոկաինի հետևում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր տեղակալ Տարոն Չախոյանի միջոցով վերահսկում է նիկոլական ֆեյքերի մի զգալի մասը։

Երեկ Տարոն Չախոյանի անվան հետ կապվող «Մեդիանյուզ» կայքը թմրանյութի ներկրումը փորձել է «գցել» նախկինների գրպանը, մասնավորապես՝ «Քեթրինի Միհրանի», հղում կատարելով Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը և «Արարատնյուզի» իբր ռեպորտաժին։

Հայտնի է, որ Արայիկ Հարությունյանն իշխանության մեջ լսում է միայն Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին՝ թքած ունենալով նույնիսկ իր վաղելի բարեկամների, օրինակ՝ Արսեն Թորոսյանի վրա։

Այնպես որ ֆեյքային կայքի այս հրապարակումը իրականում շատ բանի մասին է խոսում։


Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին