Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:32 18-05-2023

Կառավարությունը բյուջեից կսուբսիդավորի նաև նոր գնված սարքավորումների տեղադրման ծախսերի մի մասը

«Ծրագիրը գործում է մեկ տարի է, որի ընթացքում մենք կարողացել ենք ապահովել մոտ 100 միլիարդ դրամի սարքավորումների ձեռքբերում՝ 1695 ձեռքբերման պայմանագրերով»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով ծրագրում կատարվող փոփոխությունները:

Մեկ տարով գործող ծրագրով ընկերությունների ձեռք բերած սարքավորումների ու հոսքագծերի դիմաց սուբսիդավորում է դրանց ձեռքբերման համար վերցված վարկերի տոկոսները մի մասը:

Քերոբյանի խոսքով՝ սոբսիդավորման 57%-ը մշակող արդյունաբերության է վերաբերում, ինչպես նաև շինարարությանը և այլ ոլորտներին:

Նախարարը հավաստիացրեց, որ վերջին երեք ամիսներին 13 մլրդ րամի սարքավորում է ձեռք բերվել:

«Ներկայացվող փոփոխությամբ առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորենք սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերը, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 %-ի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ որ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները ճիշտ միջավայր ապահովեն այդ սաքավորումների աշխատանքի համար»,-հայտնեց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ փոփոխություններից մեկով էլ ծրագրի գործողությունների ժամկետը ևս 1 տարով է երկարացվում, քանի որ ծրագիրը տնտեսական արդյունավետություն ունի:ա

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է