Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 12:40 18-05-2023

Ավելի քան 38,000,000 դոլար. աշխարհում եբրայերեն ամենահին Աստվածաշունչը վաճառվել է աճուրդում

Եբրայերեն ամենահին Աստվածաշունչը` Codex Sassoon-ը, որը թվագրվում է մ.թ. 9-րդ դարի վերջին-10-րդ դարի սկզբին, 38,1 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում։ Այս մասին, ինչպես գրում է nytimes.com-ը, աճուրդի տունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ձեռագիրը գնել է Թել Ավիվում գործող «ANU՝ Հրեա ժողովրդի թանգարան» կազմակերպությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Codex Sassoon-ը երբևէ հայտնաբերված եբրայերեն ամենահին և ամբողջական պահպանված Աստվածաշունչն է: Այն պարունակում է եբրայերեն Աստվածաշնչի բոլոր 24 գրքերը (Թանախ), բացառությամբ Ծննդոցից որոշ էջերի։

Ենթադրվում է, որ ձեռագիրը ստեղծվել է Իսրայելում կամ Սիրիայում և ունի 396 մագաղաթյա էջ: Այն անվանվել է իր նախկին սեփականատերերից մեկի՝ հավաքորդ Դավիթ Սողոմոն Սասունի անունով:

Codex Sassoon-ի ստեղծման համար օգտագործվել է մոտ 400 մագաղաթյա թերթ և 100-ից ավելի կենդանիների կաշի:Ենթադրվում էր, որ ձեռագիրը կորած էր ավելի քան վեց դար՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող սինագոգի ոչնչացումից հետո, որտեղ այն պահվում էր: Ձեռագիրը հայտնաբերվել է 1929 թվականին, որից հետո այն գնել է հավաքորդ Դավիթ Սողոմոն Սասունը։

Codex Sassoon-ը վերջին անգամ աճուրդում վաճառվել է 1989 թվականին՝ 3,19 միլիոն դոլարով (ընթացիկ փոխարժեքով մոտ 8 միլիոն դոլար): 1989 թվականից դրա սեփականատերը շվեյցարացի ֆինանսիստ և հավաքորդ Ժակկի Սաֆրան էր։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին