Մամուլ 3 տարի առաջ - 08:48 18-05-2023

Ընդդիմադիր խմբակցությունները կրկին կփորձեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նա 2017-2019թթ․ զբաղեցրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2019թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։ ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանի թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել էին 1 տարի առաջ եւս՝ հունիսին, բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդ շրջանում բոյկոտել էր ԱԺ նիստերը, փողոցում էին պայքարում, խորհրդարանում թեկնածուին ներկայացնող չեղավ, եւ կանոնակարգ օրենքով հարցի քննարկումը հետաձգվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան