Մամուլ 3 տարի առաջ - 08:43 18-05-2023

Փորձում են «ինքնամաքրվել»` մինչև «ջրերը զուլալվեն»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ մասնագետների համոզմամբ, օրվա իշխանությունների ակնհայտ ուղղորդմամբ քրեական վարույթների քանակով, որոնք ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստ՝ առանց իրավական հենքի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անընդհատ նորանոր ռեկորդներ է խփում։ Մեր ունեցած տեղեկություններով, այս տեսակետից դատական համակար գում բա վ ա կան հե տաքր ք ի ր զարգացումներ են տեղի ունենում։
Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քաղաքական ենթատեքստ ունեցող այն քրեական վարույթները, որոնք արդեն ուղարկվել են դատարան, լուրջ գլխացավանք են դարձել դատավորների համար։ Համակարգում խոսում են, որ մի շարք դատավոր ներ, հաս կ ա ն ա լով երկ ր ո ւ մ ստեղծված բավական ռիսկային փուլը և իշխանությունների հանդեպ գոյություն ունեցող տոտալ անվստահությունը, փորձում են իրենց «ճիշտ պահել»։ Մասնավորաբար, վերջին մի քանի ամիսներին ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող մի շարք գոր ծեր դատ արան ն ե ր ի կողմից անժամկետ հետաձգվել են։

Այստեղ հատկանշական է այն, որ հետաձգումն իրականացվում է հենց դատավորի նախաձեռնությամբ, այլ ոչ թե պաշտպանական կողմի։ Թերթի հետ զրույցում դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է նաև, որ այդ դատավորները, նման գործիքակազմ կիրառելով, փորձում են ստեղծված իրավիճակում «ինքնամաքրվել» և քաղաքական նկատառումներով «իջեցված» հրահանգները չկատարել, մինչև «ջրերը զուլալվեն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»