Ներքին 3 տարի առաջ - 11:57 17-05-2023

Ինչպես Նիկոլը մամուլը զրկեց եկամուտից, իսկ խաղամոլների քանակն ավելացավ․ Hraparak.am

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Եվ դա արտահայտվել է նրանով, որ էլեկտրոնային կայքերում արգելել են խաղային գովազդը: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչքանով է գովազդի սահմանափակումը եւ առհասարակ` այս իշխանությունների վարած քաղաքականությունն ազդել խաղային բիզնեսի ծավալների եկամուտների եւ ըստ այդմ` խաղացողների թվի նվազում արդյո՞ք արձանագրվել է այս տարիներին:

2021 թ. պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021 թվականին բուքմեյքերական ընկերությունների խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,5 տրիլիոն, ինչը 7 մլրդ դոլար է։ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտները այդ նույն տարում ավելի քան 2 անգամ քիչ են եղել՝ շուրջ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ։ Միայն 2021թ-ին կատարվել է 3 տրիլիոն 900 մլրդ խաղադրույք։

Այս թվերը կառավարությունը, իշխանական պատգանավորները հրապարակում էին անցյալ տարի ձմռանը, երբ նոր էին պատրաստվում փոփոխություններ մտցնել «Գովազդի մասին» օրենքում և արգելել շահումով խաղերի գովազդը։ Գաղտնիք չէ, որ այդ խաղերի գովազդով էր ապրում հայաստանյան մամուլը։ Մնալով առանց գովազդատուի, շատ ոչ իշխանական ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը կտրուկ վատացավ։

Տեսնենք, թե ինչ արդյունք է տվել գովազդի արգելումը, արդյո՞ք խաղացողները պակասել են։ Պետեկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, որը հրապարակված է ՊԵԿ կայքում, խաղադրույքների ընդհանուր ծավալը նույնիսկ աճ է ապրել։

«Համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունների՝ 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները