Արտաքին 3 տարի առաջ - 14:14 16-05-2023

«Աէրոֆլոտ»-ի աշխատակիցներին հանձնարարվել է ավելի հազվադեպ գրանցել ինքնաթիռների անսարքությունները․ «Проект»

«Աէրոֆլոտ»-ը ներքին հրահանգ է տվել, ըստ որի՝ ավագ բորտուղեկցորդները պետք է մատյանում մուտքագրեն տեխնիկական խափանումների և սարքավորումների անսարքությունների մասին տվյալները օդանավի հրամանատարի հետ համաձայնեցնելուց հետո միայն:

Այս մասին գրված է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ավիացիայի վիճակի մասին «Проект»-ի հոդվածում։

Եթե մինչև Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկը և դրան հաջորդած պատժամիջոցների կիրառումը բոլոր թերությունները մուտքագրված էին մատյանում, այժմ դրանք միայն անհրաժեշտ է բանավոր զեկուցել.

«Նման հրամանի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ օդանավը մնա գետնին անսարքության պատճառով, ինչը, ըստ փաստաթղթերի, արգելում է նավի թռիչքը, քանի դեռ այն չի շտկվել», - ասել է «Աէրոֆլոտ»-ի նախկին աշխատակիցներից մեկը՝ անանուն մնալու պայմանով․ «Ավելի վաղ՝ պատերազմից առաջ, այս կանոնը խստորեն պահպանվում էր. նրանք գրում էին ամեն մանրուք»։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ խոսքը կարող է գնալ այնպիսի անսարքությունների մասին, որոնք սպառնում են անվտանգությանը: Մասնավորապես, 2022 թվականին «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը թռիչք է կատարել ԱՄԷ-ից Մոսկվա՝ առանց ինքնաթիռում թթվածնի բալոնների ամբողջական փաթեթի։

Պատերազմի մեկնարկից հետո կիրառված պատժամիջոցները արգելում են Ռուսաստան մատակարարել ամերիկյան և եվրոպական արտադրության ինքնաթիռներ, ինչպես նաև դրանց պահեստամասերը։ Ավիաընկերությունները փորձում են պայքարել պահեստամասերի պակասի դեմ՝ դրանք գնելով երրորդ երկրներից կամ ապամոնտաժելով իրենց ինքնաթիռներից։ 2022 թվականի մարտ-օգոստոս ամիսներին ռուսական ընկերությունները եվրոպական և ամերիկյան արտադրողներից գնել են պահեստամասեր և բաղադրամասեր՝ մոտ 44 միլիոն դոլար ընդհանուր գումարով, իսկ 2021 թվականին միայն «Աէրոֆլոտ»-ը մոտ 10 անգամ ավելին է ծախսել այդ նպատակների համար։

Միևնույն ժամանակ «Проект»-ը գրում է, որ պահեստամասերը գնելու դեպքում հաճախ խոսքը գնում է այլ ինքնաթիռներից հանված, օգտագործված պահեստամասերի, այլ ոչ թե նորերը ձեռք բերելու մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի