Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:01 15-05-2023

Կներդվի նոր երթուղի՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան

Հունիսի 1-ից համար 3 և համար 12 գազելները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող երթուղիներ են, իսկ համար 13 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի Zhong Tong ավտոբուսներով: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ համար 5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով և կներդվի նոր երթուղի՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը Երևան քաղաքում հին գազելներով սպասարկվող բոլոր գծերն արդեն իսկ փոխարինած ենք լինելու ավտոբուսներով: Թվով 363 հատ գազելները կփոխարինվեն 143 հատ ավտոբուսով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը