Արտաքին 3 տարի առաջ - 21:27 14-05-2023

Նոր արդյունքներ Թուրքիայի ընտրություններից․ Էրդողանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը։ Համապետական ընտրությունների ամբողջական արդյունքները կհրապարակվեն կեսգեշերին, սակայն արդեն հայտնի են մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։

Թուրքական պետական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հայտնի են 98.772 տեղամասերից ստացված արդյունքները, որոնք կազմում են ընտրատեղամասերի ընդհանուր արդյունքների կեսից ավելին՝ 51․39%-ը։

Նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 52․12%-ը։ Չնայած 42.880 տեղամասերի տվյալների համեմատ Էրդողանի ձայները նվազել են շուրջ 3%-ով, սակայն վերջինս շարունակում է պահպանել առաջատարի դիրքը։

Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմադիր Ազգ դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 42․01%-ը, որը նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 3%-ով։

Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․33%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․53%-ը։

Այսպիսով չնայած նախորդ արդյունքների համեմատ Էրդողանի ձայները որոշակիորեն նվազել են, այնուամենայնիվ վերջինս շարունակում է այս պահի դրությամբ առաջատար մնալ։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ հայտնի են 77.052 տեղամասերից ստացված արդյունքները, որոնք կազմում են ընտրատեղամասերի ընդհանուր քանակի 40%-ը։ Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրություններում առաջատարը կրկին Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է, որը ստացել է ձայների 54․5%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի խորհրդարանի 600 տեղերից 337-ը։ Ընդդիմադիր Ազգ դաշինքը ստացել է ձայների 31.82%-ը, որը դաշինքի անդամ կուսակցություններին կապահովի 207 մանդատ։ Քրդամետ Աշխատանք և ժողովրդավարություն դաշինքը, որի կազմում ընտրություններին մասնակցում են նաև Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչները, ստացել են ձայների 8․68%-ը, որը համարժեք է 58 մանդատի։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի