Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:01 13-05-2023

Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում․ Ռուբեն Վարդանյան

Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Այստեղ՝ Արցախում, բոլորիս միավորում է այս գաղափարը և այն անսասան նպատակ է։ Ուրիշ նպատակ չկա՝ կա կամք, ոգի և սկզբունքներ։ Առանց գաղափարի անհնար է։ Անհնար է, եթե ճիշտ գաղափարի շուրջ չհամախմբվեն հայրենասեր ու վճռական մարդիկ։ Ոգևորիչ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հարթակը զարգացնում է այն մարդկանց գաղափարները, ովքեր պատրաստ են միասին աշխատել, և համաձայնության գալ։ Այս պարագայում ես համախմբող և համակարգող եմ եղել։

Ես չեմ հանդիպել մեկին, ով չի ընկալում պահի լրջությունը։ Բայց գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մտածված քայլեր ու գործողություններ։

Նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզներ։ Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք է գործողությունների ծրագիր դարձնելու համար։

Կատարված աշխատանքի արդյունքում, մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։

Մենք ձգտում ենք այս նպատակին հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ամեն ինչ մի կողմ թողնելու, մոռանալու բոլոր հակասությունները, տարաձայնությունները և առաջ շարժվելու՝ ձևավորելով իրական գործողությունների միասնական մոտեցում։

Իրավիճակն այնպիսինն է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և, պարտադրելով մեր կամքը, անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։

Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում։

Առաջիկա 3-4 օրերին հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի մասին»,- գրել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ