Ներքին 3 տարի առաջ - 19:53 12-05-2023

Արդարադատության նախարարը մասնակցել է Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակից արդարադատության նախարարների բաց հանդիպումը։

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել՝ Ֆորումի և արդարադատության նախարարների հանդիպման ընթացքում պետությունների արդարադատության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Նախարարն ընդգծել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ 2022 թվականից գործարկվել է Հակակոռուպցիոն դատարանը, ներկայացրել է դատարանի գործունեության տեսլականը, առաքելությունը, ինչպես նաև իրավասության շրջանակը:

Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։

Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների համատեսքստում նախարարը նշել է, որ ՀՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ամբողջական ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ և այս համատեքստում ընդգծել, որ ներկայումս հարկադիր կատարման ծառայությունում փաստաթղթաշրջանառության գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։

Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին և ներկայացրել է էլեկտրոնային պրոբացիայի (e-probation) կառավարման հարթակի առանձնահատկությունները, որի նպատակն է փաստաթղթաշրջանառության կրճատումը, Պրոբացիայի ծառայության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովումը և այլն:
Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավական ֆորումը կրում է «Ինքնիշխանությունը իրավունքում» խորագիրը և միջոցառմանը մասնակցել են շուրջ 46 երկրների նախարարներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը