Ներքին 3 տարի առաջ - 21:45 11-05-2023

ՆԳՆ-ն չի պատրաստվում հերքել սկանդալային գրառումը

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնում է Շիրակի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։

Իրավապաշտպանը հայտնում է, որ ահազանգ է ստանում հետևյալի բովանդակությամբ․ «Շիրակի մարզի Արևիկ համայնքի տարածքում՝ կամուրջի տակ, ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է երկու մերկ տղամարդ և թմրանյութեր»,- հայտնում է իրավապաշտպանը և հավելում, որ այդ երկու տղամարդկանցից մեկը ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատակից է։

Պողոսյանը նշում է, որ նմանատիպ միջադեպերը ոստիկանների մասնակցությամբ, էլ չեն զարմացնում իրեն։

«Բնականաբար դեպքին չէի անդրադառնա, քանի որ այլևս զարմանալի չէ, որ նիկոլի ոստիկանությունում, թե արվամոլությունը և թե թմրամոլությունը նորմալ երևույթներ են (նիկոլ-գոմիկ, նիկոլ-նարկաման այլևս հոմանիշներ են)։ Բայց կա մեկ վտանգավոր հանգամանք, ըստ լուրերի՝ ՊՊԳՎ աշխատակիցը եղել է ծառայության մեջ, լքել պոստը, նրան վստահված է եղել պահպանել ռազմավարական նշանակության օբեյկտ` Կառնուտի ջրամբարը։ Պատկերացրեք թրքացման գնացող պատերազմական երկրում, երբ թուրք-ազերները վխտում են ամենուր, անտերության մատնված ջրամբարում մի նռնակ պայթեր, քանի հազար ախուրյանցի գիշերվա հազարին զոհ կգնար... Ինչ արած, այսպիսին է նիկոլի ապագան, կամ անմեղ զոհ ես լինելու սահմանին, կամ երկրի ներսում...»,- նշել էր Պողոսյանը իր հայտարարության մեջ։

Գրառման վերջում Պողոսյանը կոչ է արել Ոստիկանությանը հերքել այդ լուրը։

«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia խնդրում եմ հերքել լուրը, կամ ավելի ճիշտ ոչ էլ փորձեք հերքել»,- եզրափակել էր գրառումը Պողոսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը ասաց, որ պարտավոր չեն հերքել Պողոսյանի գրառումը։

«Գրել էր, որ կարող եք և չհերքել, ես ծանոթ եմ դրան։ Ես քանի որ չեմ կարող Կարապետ Պողոսյանին մեկնաբանել, հարցում ուղարկեք, մենք միգուցե հասկանանք՝ խոսքն ինչի մասին է, հարցմամբ պատասխանենք»,-ասաց Գաբրիելյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան